Հայկ Գրիգորյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ. կենսագրությունը
Կառավարության այսօրվա նիստում քվեարկության դրվեց Հայկ Գրիգորյանին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակելու կառավարության որոշման նախագիծը:
Որոշումն ընդունվեց: Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հայկ Գրիգորյանը ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:
1994 - 1996 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել Ռուսաստանի Դաշնությունում: 2001 թվականին գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, էքստեռնով ավարտել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի դատախազաքննչական ֆակուլտետը:
2001 - 2006 թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորներում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
2006 թվականից տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն:
2006 թվականի սեպտեմբերի 11-ին գործուղվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի ադյունկտուրա:
2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
2009 թվականի դեկտեմբերի 21-ից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շարունակել է ծառայությունը ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչի պաշտոնում:
2010 -2011 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հադրութի կայազորային քննչական բաժնի պետ:
2011 - 2014 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ:
2014թ. - 2015 թվականի հունվարի 14-ը - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:
ՀՀ Նախագահի 2015 թվականի հունվարի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:
2015թ. հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի կոչում, զինվորական կոչումով փոխգնդապետ է: