«Սերժ Սարգսյանը Մարտի 1-ին մասնակցություն ունեցել է․պետք է պարզել ավելի խորը քննությամբ»․ Լևոն Զուրաբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին ընդդիմադիր առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննության անհրաժեշտության մասին` ասելով. «Ես չգիտեմ` ինչ տեղեկություն կարող է տալ Տեր-Պետրոսյանն ավելին, քան հայտնի է: Ի վերջո, ոճրագործության բացահայտումը վերաբերում է հրամանի շղթային, դա ընդունած և կատարած անձանց»:
Միաժամանակ նա անդրադարձել է Մարտի 1-ի պատասխանատուներին. «Այդ հրամանը կարող էր տալ միայն Ռոբերտ Քոչարյանը»,- փաստահավաք խմբի հարցաքննություններից մեկում խոստովանել է Միքայել Հարությունյանը: Նա ասել է. «Ինձ ինչու եք հարցնում սահմանադրականության մասին, հարցրեք գերագույն գլխավոր հրամանատարին…
Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ մասնակցություն ունեցել է: Ս. Սարգսյանի մասնակցությունը պետք է պարզել ավելի խորը քննությամբ: Ակնհայտ է նաև բոլոր այն ուժերի պատասխանատվությունը, որոնք աջակցեցին իշխանություններին՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, դաշնակները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: