Ֆինլանդիան կարող է ԵՄ-ի հետ սահմաններին հսկողություն սահմանել Թրամփի ու Պուտինի հանդիպման ընթացքում
Ֆինլանդիան դիտարկում է՝ հուլիսի 13-ից սկսած 4 օրով Շենգենյան գոտու այլ երկրներից ժամանողների համար սահմանային հսկողությունը վերականգնելու հավանականությունը, Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպման անցկացման կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք համարում ենք, որ անվտանգության ամրապնդման նպատակով արդարացված կլիներ մեր ներքին սահմաններին սահմանային հսկողությունը վերականգնելը»,- հայտնել է ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Կիմմո Էլոմաան։
Սահմանային հսկողության մասին մասին պաշտոնական որոշումը կայացվել է ուրբաթ կառավարության խորհրդակցության ժամանակ։ Թրամփը ու Պուտինը հանդիպելու են Հելսինկիում հուլիսի 16-ին։