Քայլի Ջենների «կրակոտ» կերպարը (լուսանկար)
Քարդաշյան ընտանիքի կրտսեր գեղեցկուհի Քայլի Ջենները չի դադարում իր կրքոտ լուսանկարներով ջերմացնել օգտատերերի սրտերը՝ չնայած նրան, որ նորաթուխ մայրիկ լինելը հեշտ գործ չէ:
20-ամյա հեռուստաաստղն Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որում գերակշռում են կարմիր ու նարնջագույն երանգները:
Լուսանկարին կից արված գրառումից պարզ է դառնում, որ աստղը անոնսում է իր կոսմետիկ պարագաների հավաքածուն:
Օգտատերերից շատերը մեկնաբանություններում նշել են, որ այս լուսանկարում Քայլին նման է կրակի: