Գեղամավանի սպանությունը բացահայտվեց. եղբայրներ են ձերբակալվել (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզում հուլիսի 8-ին տեղի ունեցած սպանության գործով եղբայրներ են ձերբակալվել:
Ըստ ոստիկանության՝ հուլիսի 8-ին Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 56-ամյա Հուսիկ Զաքարյանը: Հիվանդանոց տեղափոխվելուց րոպեներ անց տղամարդը մահացել է:
Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ նախնական տվյալներով՝ հուլիսի 8-ին ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում Հուսիկ Զաքարյանի ու համագյուղացիներ՝ Աշոտ և Արսեն Աբրահամյանները, վիճել են: Այդ ընթացքում, նախնական տվյալներով, Աշոտ Աբրահամյանը դանակով մի քանի անգամ հարվածել է Հուսիկ Զաքարյանին:
Եղբայրները ձերբակալվել են:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: