Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 3 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 56.2 կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ՝ 20-ամյա Հարություն Գևորգյանի վարած Ford Tranist մակնիշի 71 RO 700 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ՝ 62-ամյա Մյասնիկ Մխեյանի վարած УАЗ-3909 մակնիշի 31 ՏՍ 761 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ի վարորդ Մ. Մխեյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 54-ամյա Քնարիկ Գրիգորյանը և 28-ամյա Արտուշ Մխեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ այստեղ: