Եթե որևէ պաշտոնյայի երեխա խուսափել է ծառայությունից, նրանց ծառայության «իրավունքը» կվերականգնվի. Տոնոյան
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է, որ իր իմացությամբ որևէ պաշտոնյայի երեխա կարող է խուսափել զինվորական ծառայությունից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց նա՝ խոսելով իր պաշտոնավարման ժամանակ որևէ պաշտոնյայի երեխայի ծառայությունից խուսափելու հնարավորության մասին»
«Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ մեկը կխուսափի»,–շեշտեց նա։
Տոնոյանը նշեց, որ այն պաշտոնյաների երեխաները, որոնք արտոնյալ պայմաններում տարկետում են ստացել, նրանց գործերը ուսումնասիրվվում են. «Այդ ուղղությամբ որոշակի ստուգումներ են իրականացվում։ Եթե եղել են խախտումներ, օրենքի սահմաններում պետք է վերականգնվի նրանց ծառայության «իրավունքը»։