Վարչապետն ու պաշտպանության նախարարը ճաշում են նորակոչիկների հետ (լուսանկարներ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան։ Նա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ճաշել է նորակոչիկների հետ։
Լրագրողների հարցին, թե իր որդին է մեկնում ծառայության, ի՞նչ զգացողություն ունի, վարչապետը պատասխանեց.
«Հպարտություն եմ զգում»։