Իմ որդին էլ է մեկնելու ծառայության, բայց այսպիսի ուշադրություն թույլ չեմ տա. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
Այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ ճիշտ չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն բանակ ճանապարհելու մասին։
«Հազարավոր տղաներ են մեկնում ծառայության, ինչի՞ համար է այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն ճանապարհելը շատ գովելի է, սակայն այսքան ուշադրությունը ճիշտ չէ»,–շեշտեց նա։
Նախարարը չբացառեց, որ ուշադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում պաշտոնյաների որդիները չէին մեկնում ծառայության. «Բայց ամեն ինչում կա չափ»։