Ճապոնիայում զոհերի թիվը հասել է 103-ի հորդառատ անձրևների պատճառով
Սողանքների և ջրհեղեղների հետևանքով, որոնց պատճառը հորդառատ անձրևներն էին, Ճապոնիայում 103 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Kyodo-ն՝ վկայակոչելով տեղական իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվել էր 85 զոհի եւ 58 անհայտ կորածի մասին:
Հուլիսի 7-ին հայտնի էր դարձել, որ ճապոնական շտապ օգնության ծառայության և իրավապահ մարմինների 48 հազար աշխատակից է ներգրավված աղետի հետևանքով տուժածներին փրկելու և օգնություն ցուցաբերելու նպատակով: