Ինքնասպան է եղել «Գազի Կոլյան»
Հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի:
Shamshyan.com - ի փոխանցմամբ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: ֆոտլրագրողը հայտնում է նաեւ, որ ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաեւ հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որպես պարգեւատրում ստացած հրազենը նրա անունով է եղել:
Գ. Շամշյանի հայտնում է նաեւ, որ Ն. Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» Է, ով Ճըվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր: