Բակո Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը քննարկել են համագործակցությունը արդարադատության ոլորտում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են համապատասխան ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք: