Մեկ շաբաթվա ընթացքում մահացել է 7, տուժել 89 մարդ
Հայաստանի ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 780 դեպք, որից 507-ը՝ արտակարգ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 192 կենցաղային կանչ, 409 հրդեհ, 69 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 7 եւ տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 36 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 7 դեպք, որի հետեւանքով տուժել է 10 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: