Նիկոլ Փաշինյանը հանդերձարանում ողջունել է լեգենդների հանդիպման մասնակիցներին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի լեգենդար վետերան ֆուտբոլիստների հանդիպման երկրորդ խաղակեսը տրիբունայից դիտելուց հետո հանդերձարանում ողջունել է խաղի մասնակիցներին: Նա, հատկապես, ջերմ զրույց է ունեցել ֆրանսահայ Յուրի Ջորկաեֆի, նաեւ բրազիլացի Ռոնալդոյի հետ:
Հիշեցնենք, որ 5:2 հաշվով հաղթել է Լատինական Ամերիկան: