Ավտովթար Սևանում. վարորդին և ուղևորներին հասցրել են հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 06:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջեւան-Երեւան ավտոճանապարհի մոտ 91-րդ կմ-ին բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի (վարորդը՝ Մ. Մ., ծնված 1956 թ.) եւ «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Հ. Գ., ծնված 1998 թ.) ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը եւ ուղեւորները՝ Ա. Մ.-ն (ծնված 1996 թ.) ու Ք. Գ..-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: