Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Գեղամավան գյուղում դանակահարված հովիվը հիվանդանոցում մահացել է
Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 21:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Տուժածը կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի 56-ամյա բնակիչ Հուսիկ Զաքարյանն է, ով դանակահարվել է իր տան բակում:
Փաստի առիթով հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր.օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հովիվ էր: Սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է Զաքարյանի համագյուղացին: