Դարեն Արոնոֆսկին Վարդավառի կապակցությամբ ջուր է լցրել «Ոսկե ծիրանի» հյուրերի եւ իր վրա
Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հոբելյանական՝ 15-րդ կինոփառատոնը: Այն համընկավ Վարդավառի տոնի հետ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում այս պահին ընթանում է կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Փառատոնի պատվավոր հյուրն աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին է, որը կարմիր գորգին հայտնվեց ամենավերջում: Նա լրագրողներին հայտարարեց, որ գիտի՝ Հայաստանում այսօր Վարդավառ է, և ջուր լցրեց ներկաների վրա:
Սակայն սրանով ջրելու արկածները չավարտվեցին.Դահլիճում, երբ ժամանակն էր հայտարարել պատվավոր հյուրի անունը, նրա հետևից բեմից բալետի պարուհի գնաց: Ռեժիսորը հետևեց նրան և բեմ բարձրացավ, որտեղից հայտարարեց.
«Այս ներկայացումը նույնքան թույն է, որքան և իմ ֆիլմերը: Եվ ընդհանրապես, այսօր ձեզ մոտ մեղքերի մաքրման տոն է, ջրի տոն, ուստի իրադարձության մթնոլորտին համապատասխան...»,- Դարենն ընդհատեց իր խոսքը և ջուր լցրեց առաջին շարքերին նստած հյուրերի, ապա նաև իր վրա: