Բրազիլիայի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել նախկին նախագահ Լուլա դը Սիլվային
Բրազիլիայի Վերաքննիչ դատարանը հրամանագիր է ստորագրել նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ազատ արձակման մասին, որը դատապարտվել էր կոռուպցիոն գործով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Globo հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ համապատասխան որոշումը կայացրել է դատավոր Ռոջերիու Ֆովրետուն: Այս վճիռը կարող է վիճարկվել մեղադրող կողմից: Իր հերթին, առաջին ատյանի դատավոր Սերժիու Մորոն, որն իսկզբանե քննում էր նախկին նախագահի գործը, նշել է, որ դատավոր Ֆավրետուն իրավասություն չունի՝ Լուլա դա Սիլվայի կալանավորման մասին որոշումը միանձնաբար վերանայելու համար: Մորոն դիմել է բարձրագույն իշխանություններին՝ քաղաքական գործչի ազատ արձակման մասին որոշումը չեղյալ հայտարարելու համար:
Ապրիլի 7-ին Լուլա դա Սիլվան կալանավորվել էր կոռուպցիայի գործով մեղադրանքի հիման վրա: Նա դարձել էր Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, որը քրեական գործընթացի արդյունքում բանտում էր հայտնվել: Հունվարի վերջին չորրորդ շրջանի Դաշնային շրջանային դատարանը հաստատել էր քաղաքական գործչի գործով դատավճիռը՝ նրա ազատազրկման ժամկետը երկարաձգելով 9 տարի 6 ամսից մինչև 12 տարի և մեկ ամիս: Սակայն Աշխատավորոթյան ձախական կուսակցությունը, ի հեճուկս դատարանի որոշմանը, հայտնել է Լուլա դա Սիլվային որպես նախագահի թեկնածու առաջադրելու որոշման մասին: