«Բարսելոնայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Գուանչժոու Էվերգրանդ»
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն վարձակալությամբ տեղափոխվել է «Գուանչժոու Էվերգրանդ», հաղորդում է չինական ակումբի մամուլի ծառայությունը: Գործարքի ֆինանսական մանրամասներ չեն նշվում:
Պաուլինյոն «Գուանչժոու Էվերգրանդում» հանդես է եկել 2015-2017 թվականներին: Նրա տրանսֆերային իրավունքը կատալոնական ակումբը ձեռք է բերել 40 միլիոն եվրոյով:
Անցած մրցաշրջանում Պաուլինյոն «Բարսելոնայում» մասնակցել է 49 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: