Պավար. Ֆրանսիան եզրափակիչ դուրս գալու համար պետք է ավելի բարելավի խաղը
Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը խոսել է Բելգիայի հետ առաջին հանդիպման մասին: Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում:
«Հետաքրքիր և դիտարժան խաղ եմ կանխատեսում, քանի որ երկու թիմերում էլ հավաքվել են շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Ֆրանսիայի հավաքականը պետք է ավելի բարելավի խաղը, որպեսզի դուրս գա եզրափակիչ»,- Պավարի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիա - Բելգիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում: