Վթար Լոռու մարզում. վիրավորին հոսպիտալացրել են
Լոռու մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած կա: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 17:30-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի 15 OS 017 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Ջրաշեն ավտոճանապարհին բախվել է Renault մակնիշի 033 VL 80 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով ՎԱԶ 2107-ի ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակ բժշկական կենտրոն:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: