Ջրափրկարարները հայտնաբերել են լողափի տարածքում կորած երեխային
Հուլիսի 8-ին` ժամը 13։21-ին, Սևանա լճի «Ֆլամինգո» լողափնյա հանգստի գոտում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ երեխա է կորել:
Ժամը 14։17-ին ջրափրկարարները լողափի տարածքում գտել են Մ. Մ.-ին (2014 թ.) և հանձնել ծնողներին։