Գարիկ Մարտիրոսյանի կինը հումորային հաղորդագրությամբ է փորձել սատարել Ռուսաստանի հավաքականին
Գարիկ Մարտիրոսյանը կնոջ հետ երեկ այցելել էր դիտելու Ռուսաստան-Խորվաթիաֆուտբոլային խաղը, որն անցկացվում էր Սոչիում, իսկ ավելի ուշ իր Instagram-ում Ռուսաստանի հավաքականին սատարել է հումորային հաղորդագրությամբ։
«Կցանկանայի բացատրել, թե ինչու ես սափրեցի բեղերս և, որպես հետևանք, մեր հավաքականը պարտվեց Խովաթիային։ Ես անկեղծորեն գտնում եմ, որ մերոնք ևս մեկ հաղթանակ չէին կարող վերապրել, կոչնչացվեին ՌԴ սպիրտի ռազմավարական պաշարները, երեխաները իրենց հայրերին չէին տեսնի ևս մի քանի օր, տղամարդիկ այլևս կանանց չէին տանի ձեռքերի վրա, այլ կանայք՝ տղամարդկանց, իրադարձության տոնական բաղադրիչը մատնանշող հայհոյանքն արագորեն կսպառվեր, իսկ առջևում մեկ այլ տոն կա՝ Նոր տարին։ Ի՞նչ խոսքերով եք ճանապարհելու հին տարին, քաղաքացինե՛ր։
Պետք չէ մոռանալ, որ մեր ոստիկանները «զզվել» են արդեն ժպտալ, թողեք հանգստանան, նրանք էլ են մարդ։ Սիրելի (ուղիղ և անուղղակի իմաստով) մեր հավաքական, շնորհակալություն պարգևած բավականության համար, շնորհակալություն տոնի համար։ Ես ձեզ փոքրիկ խնդրանք ունեմ՝ ուրախացրեք մեզ ավելի հաճախ և մինչև աշխարհի հաջորդ առաջնությունը, որ մի քիչ ընտելանանք դրան։ Եվ այն ժամանակ, երբ դուք դառնաք Քաթարում աշխարհի առաջնության չեմպիոն, մենք արդեն ֆիզիկապես և բարոյապես դրան պատրաստ կլինենք»,-գրել է Ժաննա Լևինան։