Քիմ Քարդաշյանն այցելել է Կալիֆոռնիայի կանանց գաղութ
Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Կալիֆոռնիա նահանգի կանանց գաղութ, որտեղ հանդիպել է կալանավորներից մի քանիսին, տեղեկացել նրանց՝ ազատազրկված լինելու պատճառների մասին, քննարկել ազատ կյանք վերադառնալու վերաբերյալ նրանց ծրագրերը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 37-ամյա գեղեցկուհին գաղութում շրջել է մի քանի թիկնապահի ուղեկցությամբ: Հայտնի է, որ Քարդաշյանը հանդիպել է 15 կնոջ հետ: Հանդիպումը տևել է մի քանի ժամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քարդաշյանին հաջողվել էր հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու խնդրել նրան ներում շնորհել թմրանյութերի տարածման համար ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ, որի պատմությանը ծանոթացել էր սոցկայքերից ու շատ հուզվել: