Տուգանք արդյո՞ք կարող է կիրառվել
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տուգանք կարող է կիրառվել արդյո՞ք,
1. Եթե օտարերկյա քաղաքացին ունի նաև ՀՀ քաղաքացիություն, այսինքն երկքաղաքացի է, ՀՀ-ում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման, այսինքն բնակության ռեժմի խախտման վարույթ չի կարող հարուցվել և վարչական պատասխանատվության չի կարող ենթարկվել:
2. Եթե ՀՀ քաղաքացին անձնագիրը կորցրել է կամ բնակվում է անվավեր անձնագրով, դրա համար չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության: Քաղաքացին կարող է դիմել անձնագիրը փոխանակելու կամ կորած անձնագրի փոխարեն նորը ստանալու համար:
---------------------------------------------
Իրազեկված լինելը անձի իրավունքների պաշտպանության լավագույն միջոցներից մեկն է: