Ողբերգություն Վրաստանում. կորած զբոսաշրջիկներին մահացած են հայտնաբերել
Անհետ կորած ամուսսնուն և կնոջը մահացած են հայտնաբերել Վրաստանի Դուշեթսկու շրջանում (Մխեթա-Մտիանեթի շրջանում): Ներկայումս ոստիկանությունը շարունակում է 4-ամյա երեխայի որոնողական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Новости Грузия-ն՝ վկալակոչելով ՆԳՆ կայքին:
Ըստ գերատեսչության, ընտանիքը հանգստանալու էր եկել Վրաստան: Մահացած ամուսինները Վրաստանի և Միացյալ Նահանգների քաղաքացիներ էին:
Ցվերի գյուղում ոստիկանները գտել էին անհետ կորածների մեքենան և անձնական իրերը: Մի քանի ժամ անց, զբոսաշրջիկներից մեկին՝ կնոջը, հայտնաբերել են է ջրվեժի մոտակա կիրճում՝ մեքենայից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա:
Վատ տեսանելիության պատճառով գիշերը որոնողական աշխատանքները կասեցվել են:
Գործողությունը վերսկսվել էհաջորդ օրը, մեկ այլ անհետ կորած զբոսաշրջիկի՝ տղամարդու մարմինը հայտնաբերվել է ջրվեժին հարող տարածքում: