Խորվաթիան կիսաեզրափակչում է. Ռուսաստանը 11-մետրանոց հարվածներով զիջեց (տեսանյութ)
Աշխարհի 2018 թվականի առաջնությունում պարզ դարձավ կիսաեզրափակիչների վերջին մասնակցիը:
Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում վերջին ուղեգիրը պարզեցին Ռուսաստանի ու Խորվաթիայի հավաքականները: Խաղի հանդիպման ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հաղթողը որոշվեց 11-մետրանոցների արդյունքով:
Այստեղ ավելի դիպուկ գտնվեցին Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները, ովքեր հարվածաշարում հաղթեցին ընդհանուր 4:3 հաշվով:
Խորվաթիան հուլիսի 11-ին կիսաեզրափակչում կմրցի Անգլիայի հետ: