Ըմբշամարտի պատանեկան ԱԱ. Կարեն Խաչատրյանը չեմպիոն, Շանթ Խաչատրյանը` փոխչեմպիոն
Զագրեբում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում հայ մարզիկները ևս երկու մեդալ նվաճեցին:
65 կգ քաշային կարգում հանդես եկող Շանթ Խաչատրյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերում, դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար պայքարում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսլիմ Իմադաևին:
Հունահռոմեական ոճի մինչև 80 կգ քաշային կարգում էլ ոսկե մեդալ նվաճեց Կարեն Խաչատրյանը:
Հայ ըմբիշը վճռորոշ գոտեմարտում հաղթեց Վրաստանը ներկայանող Գիորգի Ցոպուրաշվիլիին: Լարված դիմակայությունում Խաչատրյանը հաղթեց 2:1 հաշվով: