Քենդալ Ջենները վերհիշել է իր «փայլուն» լուքը
Աշխարհի ամենապահանջված մոդելներից Քենդալ Ջենները իր Instagram-յան էջում, story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, հրապարակել է արխիվային լուսանկար:
Ինչպես մակագրել է Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, լուսանկարը արված է նրա 21-րդ ծննդյան տարեդարձի առթիվ անցկացված խնջույքի ժամանակ:
Լուսանկարում չի երևում աստղի դեմքը: Թերևս, նա ցանակցել է շեշտադրել փայլուն, կարճ զգեստը: Ի դեպ, զգեստը բավականին նման է սկանդալային Փերիս Հիլթոնի հանրահայտ, աղմկահարույց զգեստին: