Դժվար է ուժ գտնել և դարձյալ ֆուտբոլ խաղալ. Նեյմար
Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում բելգիացիներից կրած պարտությունից հետո հուզական գրառում է արել Ինստագրամում։
«Կարիերայիս ամենատխուր պահն է։ Շատ ցավալի է, քանի որ մենք գիտեինք, որ կարող ենք առաջ գնալ և պատմություն կերտել։ Բայց ոչ այս անգամ։ Դժվար է ուժ գտնել և դարձյալ ֆուտբոլ խաղալ։ Վստահ եմ՝ Աստված ինձ ուժ կտա, որպեսզի հաղթահարեմ ամեն արգելք։ Երբեք չեմ դադարի շնորհակալություն հայտնել Աստծուն, նույնիսկ պարտություններից հետո։
Շատ ուրախ եմ լինել այս թիմում, հպարտ եմ բոլորով։ Մեր երազանքը չկատարվեց, բայց մեր սրտերը մեզ թույլ չեն տա չշարժվել առաջ»,- գրել է Նեյմարը։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը բելգիացիներին պարտվել է 1։2 հաշվով։