Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը 45-ից անցել է
Ճապոնիայում հորդ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը:
Փրկարարներին հաջողվել է 5 մարդու գտնել, սակայն նրանք դեռևս անգիտակից վիճակում են: Եվս 48 մարդ անհայտ կորած է համարվում:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մասնավորապես Ճապոնիայի արևմուտքում Հիրոսիմա նահանգում զոհվել է 22 մարդ, ևս 23-ն անհետ կորել է: Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայում զոհվել է 18 մարդ, իսկ 9-ի հետ չի հաջողվում կապ հաստատել:
Փրկարարական գործողություններին մասնակցում են մոտ 48 հազար հրշեջներ, ոստիկաններ և զինվորականներ:
Հիրոսիմա պրեֆեկտուրայում հուլիսի 5-ից հորդ անձրևներ են տեղում: Որոշ շրջաններում տեղացել է մինչև 1 մետր տեղում: Վնասվել են հարյուրավոր տներ, 1,5 մլն մարդու հրահանգվել է լքել իրենց բնակարանները, ևս 3 մլն-ին տարհանումը դեռևս խորհուրդ է տրվել: