ԱԱ-2018․ Անգլիան կիսաեզրափակիչում է
Անգլիայի հավաքականը նվաճեց Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։
Սամարայում տեղի ունեցած քառորդ եզրափակիչի խաղում անգլիացիները վստահ հաղթանակ տարավ Շվեդիայի հավաքականի նկատմամբ՝ 2։0։
Սամարայում անցկացվող հանդիպման առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում են անգլիացիները։
30-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Լեսթեր Սիթիի» պաշտպան Հարի Մագիրն օգտագործեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգի փոխանցումը՝ 1։0։
Երկրորդ խաղակեսում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը կրկնապատկեց առավելությունը։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի փոխանցումից հետո գլխի գեղեցիկ հարվածով խփած գոլով աչքի ընկավ «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին։
Անգլիան կիսաեզրափակիչում կմրցի Ռուսաստան - Խորվաթիա զույգի հաղթողի հետ։ Քառորդ եզրափակիչի վերջին հանդիպումը տեղի կունենա Սոչիում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
ԱԱ-2018․ Քառորդ եզրափակիչ
Շվեդիա - Անգլիա՝ 0։2
Հարի Մագիր, 30, Դելե Ալի, 59
Շվեդիա․ Օլսեն, Լինդելյոֆ, Գրանկվիստ, Աուգուստինսոն, Կրաֆտ (Յանսոն, 85), Լարսոն, Էկդալ, Կլասոն, Ֆորսբերգ (Օլսոն, 65), Բերգ, Տոյվոնեն (Գվիդետի, 65)։
Անգլիա․ Պիկֆորդ, Ուոլքեր, Սթոունս, Մագիր, Տրիպյեր, Յանգ․ Լինգարդ, Հենդերսոն (Դայեր, 85), Ալի (Դելֆ, 77), Ստերլինգ (Ռեշֆորդ, 90+1), Քեյն։