CMA CGM ֆրանսիական ընկերությունը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով հեռանում է Իրանից
Աշխարհում կոնտեյներային առաքման ծավալներով երրորդ ընկերության՝«CMA CGM Group»-ի ղեկավար Ռոդոլֆ Սահադան հայտարարել է Թեհրանին դեմ պատժամիջոցները վերսկելու ԱՄՆ-ի որոշման պատճառով Իրանից հեռանալու մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը:
«Թրամփի վարչակազմի գործողությունների պատճառով մենք որոշեցինք դադարեցնել Իրանում մեր գործունեությունը»,- ասել է Սաադան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից: Թրամփը հաղորդել էր Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, այդ թվում երկրորդական, այսինքն՝ Իրանի հետ բիզնես ունեցող այլ երկրների դեմ: