Երևանյան տներից մեկում հրդեհ է բռնկվել. ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը՝ գույքով
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 14:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի 13-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:19-ին, մարվել՝ 15:33-ին:
Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը՝ գույքով (35 քմ), մասամբ ջերմահարվել են երկու ննջասենյակի պատերը (մոտ 4-ական քմ) և գույքը:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: