Երիտասարդը քաղաքացուն վրաերթի է ենթարկել, և իջնելով մեքենայից` հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին
Երիտասարդը քաղաքացուն վրաերթի է ենթարկել, և իջնելով մեքենայից` հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին
Հուլիսի 6-ին ժամը 15.30-ին մի քաղաքացի ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժ.14-ի սահմաններում, Կամոյի փողոցի կամրջի վրա իրեն վրաերթի է ենթարկել մի երիտասարդ և իջնելով մեքենայից` հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Պարզվել է, որ վրաերթ կատարած անձը հանդիսանում է Տարոն Ս.-ն:
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս իր կողմից վարած «ՎԱԶ-21014» մեքենայով ներկայացել է ոստիկանություն:
Նախապատրաստվում են նյութեր: