Կարևորը հաշիվը չէ, այլ այն, որ կարողանանք ուրախություն պարգևել հայ երկրպագուներին. Կաֆուն Երևանում է
Բուլղարացի լեգենդար ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը, ով վաղը Երևանում մասնակցելու է ֆուտբոլի Լեգենդների խաղին, վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ հայ հանդիսատեսին ժպիտ պարգևեն:
«Առաջին անգամ չեմ Հայաստանում, էլի եմ այստեղ եղել ու շատ եմ հավանում այս երկիրը: Կարող եմ ասել, որ ամեն ինչ կանենք հայ հանդիսատեսին ժպիտ պարգևելու համար», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Իսկ Բրազիլիայի հավաքականի լեգենդ Կաֆուն առաջին անգամ է Հայաստանում:
«Շատ հաճելի է այստեղ գտնվել, շնորհակալ եմ, որ կազմակերպվեց այս հանդիպումը», - նշեց բրազիլացին:
Կաֆուի խոսքով՝ վաղը հայ ֆուտբոլասերների համար իսկական տոն է լինելու.
«Կարևորը հաշիվը չէ, այլ այն, որ կարողանանք ուրախություն պարգևել հայ երկրպագուներին»: