Եկա, որ յոթ տարվա մեջ կառուցեինք այսօրվա Հայաստանը, բայց կառուցեցինք յոթ օրվա մեջ․ Արմեն Սարգսյան
Եկա, որ յոթ տարվա մեջ կառուցեինք այսօրվա Հայաստանը, բայց կառուցեցինք յոթ օրվա մեջ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի ժամանակ նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանի փողոցներում քայլող մարդիկ տարբերվում են այն մարդկանցից, որոնք քայլում էին 6 ամիս առաջ, նրանք այսօր ուրախ են, ապագային ուրախությամբ են նայում, պետք է կույր լինես, որ դա չտեսնես:
«Հեղափոխությունը, սոցիալական արդարության հաստատումը երկարատեւ պրոցես է, դա հեղաշրջում չի, որ մի օրում կատարել ու վերջ:
Կոռուպցիայի դեմ պայքարը իշխանության կողմից օրենքների կատարումն է, որ օրենքը չխախտվի, բայց նաեւ այն քաղաքացին է, որ իր ներքին մշակույթով թույլ չի տա ոչ կաշառք տալ, ոչ վերցնել: Սրան հասնելու համար պետք է անցնեք ամիսներ, գուցե տարիներ: Այո, տեղի ունեցածը հեղափոխություն է, քանի որ եկել իշխանություն, որին վստահում է ժողովուրդը, առաջին հերթին երիտասարդությունը»,-ընդգծեց նա: