Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տանիքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. մինչ փրկարարների հասնելը նա մահացել է
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 26 շենքի տանիքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տանիքում է գտնվել Վ. Մ.-ը (ծնված 1950թ.). վերջինս մահացել է:
Փրկարարները շենքի տանիքից իջեցրել են քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: