Նախկինում մարդիկ չէին ժպտում, հիմա ժպտում են. Արմեն Սարգսյան
«Մարդիկ այսօր ժպտում են, սա հեղափոխությո՞ւն է, թե՞ պարզապես իշխանափոխություն»,- «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական համաժողով»-ի ժամանակ, դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, հարց ուղղեց ակտիվիստ, Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը:
«Մարդիկ ժպտում են, որովհետև փոփոխություն է տեղի ունեցել՝ եկել է իշխանություն, որին հավատում են ու վստահում: Մարդիկ չեն ապրում այսօրվա կյանքով, ապրում են ապագայով ու ժպտում են, որովհետև ապագան ավելի լավն են տեսնում: Այո, հեղափոխություն է տեղի ունեցել, մարդիկ հավատում են, որ նոր իշխանությունը երազած խոստումներն իրականություն է դարձնելու: Նախկինում մարդիկ չէին ժպտում, հիմա ժպտում են»,- պատասխանել է Արմեն Սարգսյանը: