Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ՀՀ ռազմական տեսուչի տեղակալին՝ պարզաբանումներ ստանալու
Հայաստանի ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանը հրավիրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ պարզաբանում և բացատրություններ տալու:
Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ նշելով, որ վարչապետի դիրքորոշումը հստակ է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, եթե զինվորականը զբաղվում է քաղաքականությամբ, ապա նա խստագույնս պետք է պատժվի։
Հիշեցնենք՝ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է՝ Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է հրավիրվում, և այդ խմբին աջակցում է նաև գեներալ Միքայել Արզումանյանը։