Կաթողիկոսի նարկոտիկի փաստերը պիտի հրապարակե՞նք, որ հեռանա.Կարեն Պետրոսյան (տեսանյութ)
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ երեկ հոգևորականները հավատացյալներին ներկայացրել են Սուրբ Գեղարդը, չնայած, որ ավելի վաղ խոստովանում էին, թե Գեղարդից կտոր են կտրել: «Երեկ իրարամերժ հայտարարություններ եղան նույն կառույցից, վստահ եմ՝ իրենք գիշերը պայմանավորվել են և կբացատրեն՝ ինչ եղավ, երեկ պայմանավորված չէին: Կհասկանանք իրենց պարզաբանումը, թե որ մասից է կտրվել, բայց դա որևէ նշանակություն չունի, հարցն այն է, որ իրավունք չունի եկեղեցու տնօրինության տակ գտնվող մասունքից առանց եպիսկոպոսների, առանց պատրիարքարանի աթոռների և Կիլկիո կաթողիկոսի որևէ կտոր օտարել կամ վաճառել»,-ասաց նա:
Բացի այդ, Կարեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ հոգևորականներն ամբողջ տարածքը լքել են: «Եվ մեր պատասխանատվությանն ու ոստիկանների պատասխանատվությանն է հիմա մնացել: Շնորհակալություն ոստիկաններին, քանի որ ջանասիրաբար կատարում են իրենց աշխատանքը, և բոլորը տեսնում են, թե մենք ինչքան հոգացավ ենք վեհարանի գույքի նկատմամբ, մինչդեռ վերահանի հոգևորականները՝ Արշակ Սրբազանի գլխավորությամբ, թողեցին գնացին»,-ասաց նա:
Կարեն Պետրոսյանը նաև եպիսկոպոսներին հորդորեց՝ իրենց կոչերի փոխարեն գան վեհարան, տեսեն՝ ինչն է խնդիրը.
« Սիրելի եպիսկոպոսներ, մենք չենք ուզում, որ կաթողիկոսն իրավապահների ձեռքով գնա, դա ամոթ է: Միգուցե իրա նարկոտիկի փաստե՞րը պտի հրապարակենք, որ գնա, լսել ենք, չէ՞, ամբողջ ժողովուրդն է խոսում դրա մասին: Լավ կլինի՝ հրաժարական տա, խնդրում ենք՝ հորդորեք նրան լքելու հայրական գահն ու փրկելու եկեղեցու պատիվը»: