Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը նոր նախագահ ունի
Փոփոխություն է տեղի ունեցել «Ալաշկերտի» ղեկավար կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ և սեփականատեր Բագրատ Նավոյանի հրամանով «Ալաշկերտի» նախագահ է նշանակվել սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը:
«Իմ նախաձեռնությամբ «Ալաշկերտի» նախագահի պաշտոնին նշանակվել է ակումբի սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը: Հաշվի առնելով իմ զբաղվածությունը և ակումբի նախագահի` թիմի կողքին ամեն րոպե լինելու անհրաժեշտությունը, կայացրել եմ այս որոշումը: Ես լիովին վստահում եմ Կիմ Առաքելյանի մասնագիտական ունակություններին և վստահ եմ, որ նա մեր ակումբին մեծ օգուտ կբերի նոր պաշտոնում: Այս տարիների ընթացքում նա շատ մեծ աշխատանք է կատարել սպորտային տնօրենի պաշտոնում»,- նշել է Բագրատ Նավոյանը:
Հիշեցնենք, որ Կիմ Առաքելյանը զբաղեցնում էր «Ալաշկերտի» սպորտային տնօրենի պաշտոնը 2014 թվականից: