Ռոնալդոն ժամանելու է Երևան
Հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Լեգենդների խաղին մասնակցելու է նաև Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ռոնալդոն, հայտնում է fcyerevan.com-ը։
Միմյանց դեմ մրցելու են Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հավաքականները:
Լատինական Ամերիկան կներկայացնեն Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Իվան Սամորանոն, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:
Եվրոպայի հավաքականում հանդես կգան Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկով, Կախա Կալաձեն, Ռայան Գիգզը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լևան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Ռայան Գիգզը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին:
Հանդիպմանը մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, այժմ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին: