Financial Times-ը տեղեկացել է ԱՄՆ-ից կետչուպի համար մաքսատուրքեր սահմանելու ԵՄ-ի ծրագրերի մասին

ԵՄ-ի իշխանությունները կարող են ընդլայնել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների ցուցակը, որոնց վրա տարածվում են մաքսատուրքերը՝ ավելացնելով դրանում կետչուպը, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Financial Times-ին եւ անանուն ԵՄ պաշտոնյաներին:
Հրատարակության զրուցակիցների խոսքով, կետչուպը «տասնյակ» ապրանքներից մեկն է, որոնց կարող է սպառնալ մաքսատուրքերի բարձրացումը: ԵՄ-ի նոր սահմանափակումները կազդեն 18 մլրդ եվրո արժողությամբ ԱՄՆ-ի արտադրանքի վրա: Ցանկում ընդգրկվել է սառեցված ձուկ, ճամպրուկներ, չամիչ եւ լեյկոպլաստիրներ:
Այս միջոցները Եվրահանձնաժողովը պատրաստել է այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ-ից ԱՄՆ ներկրվող մեքենաների համար մաքսատուրքեր սահմանի: