Հիշողությունս տեղը եկավ, հիշեցի, որ Կարգինի ժամանակ զենքա մնացել մոտս. Մկրտիչ Արզումանյանի նոր, հումորային լուսանկարը (լուսանկար)
Քաղաքական թոհուբոհից շեղվելու լավագույն ձևերից մեկը, թերևս, դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանի (Մկո) հումորային հրապարակումները վայելելն է: Դերասանը միշտ յուրահատուկ կերպով է մեկնաբանում ցանկացած դեպք և իրողություն:
Այս անգամ հումորիստը Instagram-ի իր միկրոբլոգում կիսվել է մի զվարճալի լուսանկարով, որում պատկերված է ատրճանակը ձեռքին: Հումորային գրառումը, որն արված է հրապարակմանը կից, թերևս, ավելի զվարճալի է:
Մկոն գրել է. «Հիշողությունս տեղը էկավ, հիշեցի, որ Կարգինի ժամանակ զենքա մնացել մոտս։ Օրենքի տառին համապատասխան տարա հանձնեցի»: