Եթե ուզում եք Լարսով ժամանել Հայաստան, ապա զգուշացրեք, հերթը հասնում է 5 կմ-ի. Փոխնախարար
Վերին Լարսում մեքենաների կուտակումներ են: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:
Նրա խոսքով, ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը, եթե մեքենան հայտնվել է հերթի վերջում, 5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը՝ մոտ 1.5 ժամ:
«Ժողովուրդ ջան, եթե ունեք ծանոթ բարեկամներ, որոնք պատրաստվում են ցամաքային ճանապարհով՝ Լարսով, ժամանել Հայաստան, ապա զգուշացրեք հերթի գոյության մասին»,-գրել է Փամփբուխչյանը՝ հավելելով, որ հերթը պայմանավորված է տուրիստական սեզոնի հետ, հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում են Բաթումի հանգստանալու:
Փոխնախարարը հորդորում է քաղաքացիներին խնդիրների դեպքում կամ մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում գործող թեժ գիծ՝ (010) 59-01-04»։