Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:
ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային եւ հումանիտար ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շուրջ: