Խորհրդարանական 4 ուժերը քննարկում են ԸՕ փոփոխությունները. այսօր իր առաջարկներն է ներկայացնում «Ծառուկյան» խմբակցությունը (ուղիղ)
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն այսօր՝ հուլիսի 6-ին իր թվով երրորդ նիստն է անցկացնում:
Առաջին և երկրորդ նիստերում իրենց առաջարկները ներկայացրին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ելք»-ը: Այսօր հերթը «Ծառուկյան» խմբակցությանն է: