Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել...

Մանե Թանդիլյանի հրամանը՝ օտարերկրյա պետությունում աշխատող ՀՀ քաղաքացիների կուտակային հաշիվների վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաման է ստորագրել, որով հաստատել է օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստան վերադառնալու  կամ բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը և օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելու կարգը և այդ տեղեկատվության կազմը:

Որոշումն ընդունվել է հունիսի 13-ին, ուժի մեջ է մտնելու հուլիսի 12-ին:

Կարգ Օտարերկրյա պետությունում աշխատող ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցված կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ ՀՀ-ում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու.

Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացի)` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգին առնչվող հարաբերությունները:

Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) անձը հաստատող փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացիների) համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,

2) սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունները:

Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի իր անունով բացված կենսաթոշակային հաշիվ, ապա կենսաթոշակային հաշիվ բացելու համար քաղաքացին կամ նրա լիազորած անձը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, որի ձևը և ներկայացման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: Սույն կետում նշված դիմումը ներկայացնելու պահից քաղաքացին համարվում է կենսաթոշակային համակարգի մասնակից, որի վրա տարածվում են կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար Օրենքով սահմանված դրույթները:
Օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշվին միջոցների փոխանցումը կազմակերպելու նպատակով քաղաքացին կամ նրա լիազորած անձը մասնակիցների ռեեստր վարողին, այդ թվում` հաշվի օպերատորի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի միջոցով, ներկայացնում է.

1) օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից գումարները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ փոխանցելու վերաբերյալ դիմում, որում նշվում են`

ա. քաղաքացու անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

բ. քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում).

գ. քաղաքացու էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում).

դ. պետության (պետությունների) անվանումները, որտեղ քաղաքացին անդամակցել է կուտակային կենսաթոշակային համակարգի.

ե. այն էլեկտրոնային հասցեն, որով, դիմումը մերժելու դեպքում, պետք է տեղեկացնել կամ այն անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ում պետք է հանձնել դիմումը մերժելու մասին պատասխանը.

զ. եթե դիմումը ներկայացրել է մասնակցի լիազորած անձը` դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն,

2) քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը, իսկ լիազորված անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում` նաև լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիրը,

3) ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգում քաղաքացու անունով բացված կենսաթոշակային հաշվի համարը:

Սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումի ձևը սահմանում է անձը մասնակիցների ռեեստր վարողը: Դիմումին և փաստաթղթերին կից ներկայացվում է նաև տեղեկանք (փաստաթուղթ)` տրված օտարերկրյա պետությունում անձի անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգի կառավարումն իրականացնող մարմնի (ակտիվների կառավարչի, ապահովագրական ընկերության կամ համապատասխան այլ կազմակերպության (այսուհետ՝ համապատասխան կազմակերպություն)) կողմից, որում առկա է հետևյալ տեղեկատվությունը`

1) քաղաքացու անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

2) օտարերկրյա պետությունում մասնակցի անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգի անվանումը,

3) համապատասխան կազմակերպության լրիվ անվանումը և գումարները փոխանցող կազմակերպության լրիվ անվանումը, եթե փոխանցումը փաստացի իրականացնողը չի հանդիսանում համապատասխան կազմակերպությունը,

4) կուտակված ընդհանուր գումարը` արտահայտված այն արժույթով, որով դրանք կուտակվել են` տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ,

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված՝ ազատ փոխարկելի արտարժույթների (ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի) կազմի մեջ մտնող արտարժույթը (ISՕ (ԻՍՈ) կոդը), որով համապատասխան կազմակերպությունը կարող է փոխանցել մասնակցի կենսաթոշակային հաշվում կուտակված դրամական միջոցները,

6) այն հաշվեհամարը, որից փոխանցվելու են գումարները,

7) տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը:

Սույն որոշման 5-րդ կետում նշված տեղեկանքը մասնակիցների ռեեստր վարողին ներկայացվում է տեղեկանքը տրամադրելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:
Սույն որոշման 5-րդ կետում նշված տեղեկանքը ներկայացվում է ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ: Տեղեկանքը ներկայացվում է անգլերեն լեզվով կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի:
Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև 5-րդ կետով նախատեսված տեղեկանքը ստանալուց հետո մասնակիցների ռեեստրը վարողը 5 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն տրամադրում է այն բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցվեն օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգում կուտակված միջոցները, ինչպես նաև այն տարբերակիչ ծածկագիրը, որը փոխանցող կողմը պարտադիր նշում է փոխանցման հանձնարարականի «նպատակ» դաշտում:
Մասնակիցների ռեեստրը վարողը կարող է մերժել սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվության (բանկային հաշվի և ծածկագրի) տրամադրումը, եթե ներկայացված փաստաթղթերում ներկայացվել են կեղծ, թերի անարժանահավատ տվյալներ կամ չեն համապատասխանում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կիրառվող` գործարքների կասկածելիության չափանիշներին` այդ մասին տեղեկացնելով սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված էլեկտրոնային հասցեով (դիմումում նշված լինելու դեպքում) կամ դիմումը մերժելու մասին պատասխանն առձեռն (ստորագրությամբ) հանձնելով քաղաքացուն կամ սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված անձին (քաղաքացու կամ այդ անձի դիմելու դեպքում): Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կիրառվող գործարքների կասկածելիության չափանիշները կարգավորվում են մասնակիցների ռեեստրը վարողի փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի կանխարգելումը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:
Օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգում կուտակված և սույն կարգի 8-րդ կետում նշված բանկային հաշվին փոխանցված միջոցների արտարժույթի փոխարկման, այլ պետություն դրամական փոխանցում կատարելու բոլոր ծախսերը` ներառյալ թղթակից բանկերի և մասնակիցների ռեեստրը վարողի միջնորդավճարները գանձվում են քաղաքացու միջոցներից: Մասնակիցների ռեեստրը վարողի միջնորդավճարները սահմանվում են մասնակիցների ռեեստրը վարողի` սակագները կարգավորող ներքին իրավական ակտերով:
Մասնակիցների ռեեստրը վարողն 8-րդ կետում նշված բանկային հաշվի համարին փոխանցումն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է դրամական միջոցների փոխարկումը փայերի և փայերի փոխանցումը քաղաքացու կենսաթոշակային հաշվին: Նշված գործընթացը կարգավորվում է մասնակիցների ռեեստրը վարողի` ռեեստրավարման գործառույթը կարգավորող ներքին իրավական ակտերով:
Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված էլեկտրոնային հասցեով (դիմումում նշված լինելու դեպքում) մասնակիցների ռեեստրը վարողը փայերի թողարկումը կազմակերպելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցված գումարի չափի, դրա փոխարկման (նշելով արտարժույթը) և դրամական փոխանցումներ կատարելու հետ կապված բոլոր ծախսերի չափերի մասին այդ հասցեով ծանուցում է քաղաքացուն:

Կարգ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելու և այդ տեղեկատվության կազմը.

Սույն կարգով կարգավորվում են կուտակային կենսաթոշակի մասնակցի` օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելուն առնչվող հարաբերությունները:

Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունները:
Անձի` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված լինելու մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ մասնակիցների ռեեստր վարողի կողմից հարցում ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ՝ Գործակալություն), հիմք ընդունելով հարցման մեջ նշված` անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, հարցումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրում է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակման առկայության կամ բացակայության մասին տեղեկատվություն:
Տեղեկատվությունը ներառում է`

1) անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում),

3) նշում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակման առկայության կամ բացակայության վերաբերյալ,

4) բժշկասոցիալական փորձաքննական որոշման համարը:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը Գործակալությունը փոխանցում է մասնակիցների ռեեստր վարողի հետ փոխհամաձայնեցված` թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

 

դիտվել է 2380 անգամ
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan