Բնապահպանն ու «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը ուղղաթիռում վարչապետին են ներկայացնում Ամուլսարի վերաբերյալ իրենց դիրքորոշումները
Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ուղղաթիռում վարչապետին են ներկայացնում Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և լուսանկար հրապարակել:
«Վարչապետն ուղղաթիռից դիտարկեց Ամուլսարն ու շրջակա միջավայրը՝ կրկին համադրելով կողմերի ներկայացրած փաստարկներն ու մտահոգությունները»,-գրել է Արման Եղոյանը: